16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ  մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օր.-ի 258-րդ հոդվածի առաջին մասով` հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելու հատկանիշներով:

Այս մասին Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում  ասաց ոստիկանության լրատվության եւ հասարակայնության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:

Սպարտակ Ղւոկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:

Հիշեցնենք, որ Գյումրու նախկին քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը եւ նրա հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել: Դեպքը արձանագրվել է Բալասանյանի տան մոտ տեղադրված տեսախցիկներով:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ