«Պահեցողությունը ներքին, հոգևոր վիճակի բնական պահանջ է»
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանն այսօր լրագրողբների հետ հանդիպման ընթացքում հիշեցրեց՝ մարդը պահքի է պահում ինչ-որ սխալներից ազատվելու համար, պահքը ներքին ուրախություն է:
«Պահեցողությունը ներքին, հոգևոր վիճակի բնական պահանջ է։ Երբ մարդը մեղք է գործում, նրա մոտ առաջանում են որոշակի հոգեբանական և հոգևոր խնդիրներ, տագնապի զգացողություն, մեղավորության զգացում, շնչարգելության, բայց դրանով հանդերձ՝ նա գիտի, թե ինչի հետ է դա կապված: Մարդը ներքին մղում, ներքին ցանկություն է ունենում պահքի մեջ մտնելու, վերագնահատելու և խաղաղվելու համար», – ասաց բանախոսը։
Նա հիշեցրեց՝ Մեծ պահքը բաղկացած է 7 կիրակիներից, որը տևում է 48 օր։
«Վերջին շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ, երբ տեղի են ունենում Քրիստոսի կյանքի վերջին իրադարձությունները: Այնուհետև կատարվում է Քրիստոսի թաղման արարողությունը։ Շաբաթ օրը կատարվում է ճրագալույցի պատարագ․ այդ ժամանակ Քրիստոսի հարության բարի լուրը տրվում է», – նշեց բանախոսը: