26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քալիֆորնիայի օրենսդիր մարմնում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման մասին բանաձեւ է ներկայացվել

Քալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ Լորա Ֆրիդմանը նահանգային օրենսդիր մարմնի նիստում, մարտի 26-ին ներկայացրել է թիվ 37 միացյալ բանաձեւը, որը 2018 թվականի ապրիլի 24-ը հռչակում է «Կալիֆորնիայում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի ոգեկոչման օր», հաղորդում է «Ասպարեզը»:

Ֆրիդմանին այս հարցում զորակցել են Քալիֆորնիայի օրենսդիր մարմնի հայկական համախմբման անդամներ Ադրին Նազարյանը, պատգամավորներ Սքաթ Ուիլքը եւ Էնթոնի Պորտանտինոն։

Ֆրիդմանը հիշեցրել է, որ հայաշատ Գլենդելի եւ Քալիֆորնիայի հայերն ապրիլի 24-ին կոգեկոչեն հայ ժողովրդի դեմ տեղի ունեցած սարսափելի ոճիրները՝ միաժամանակ խոստանալով նորոգել ատելության եւ անհանդուրժողականության դեմ պայքարն ամբողջ աշխարհում:

«Այս բանաձեւը առիթ է Քալիֆորնիայի բնակիչների համար որ հարգանքի իր տուրքը մատուցի միլիոնավոր հայ զոհերի հիշատակին եւ ղեկավարներից պահանջի՝ դատապարտել Հայոց ցեղասպանության պատմական իրողությունն ուրանալու յուրաքանչյուր փորձ»,-նշել է Ֆրիդմանը:

Բանաձեւում նշվում է նաեւ Օսմանյան Կայսրության մեջ ապրած փոքրամասնություններին օժանդակության հասած բարեգործական ջանքերի մասին:

Ֆրիդմանը այս բանաձեւը կընթերցի ապրիլի 23-ին՝ խորհրդարանում նախատեսված քվեարկության ժամանակ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ