Նախկին առաջին տիկինը մինչեւ վերջ չի ցանկացել հավատալ Օլանդի սիրավեպի մասին լուրերին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդանի նախկին քաղաքացիական կինը` Վալերի Տրիերվեյլերը, ասել է, որ Օլանդի սիրավեպը ֆրանսիացի դերասանուհու հետ իր համար մեծ քանակնկալ է եղել, գրում է INTERFAX.RU-ն:
“Իհարկե, ինձ խոսակցություններ հասնում էին, բայց բոլորի մասին էլ ինչ ասես խոսում են: Ես դրանց ուշադրություն չէի դարձնում: Իսկ երբ ճշմարտությունն իմացել, այնպիսի զգացողություն ունեի, ասես երկնաքերից ընկնում եմ”,- ասել է Վալերին իր հարցազրույցում:
Նա ասել է, որ այժմ իր համար հատկապես ծանր է, քանի որ Օլանդի դավաճանության մասին լուրերը շատ արծարծվեցին ԶԼՄ-ներում: