17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Զոհված զինծառայողը ընտանիքի 3-րդ երեխան էր

Երեկ` հունվարի 28-ին  հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհված Կարեն Գալստյանը ծննդով սիսիանցի է: Նա գարնանը պիտի զորացրվեր:

Կարենը ընտանիքի 3-րդ երեխան է, 4 եղբայր են եւ մեկ քույր: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ Կարենի ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է: Նրանք Սիսիանի Սյունիք թաղամասի սեփական տներից մեկում են բնակվում: 

Մեզ չհաջողվեց ճշտել, թե արդյոք զոհված զինծառայողին հուղարկավորելու են Սիսիանի զոհված ազատամարտիկների հուշահամալիրում: Սիսիանի քաղաքապետն ու զինկոմը տեղում չէին ու ոչ մեկը իրավասու չէր պատասխանելու այդ հարցին: 

Զոհվածի աճյունը դեռ չեն տեղափոխել Սիսիան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ