Թայլանդում սպանվել է ընդդմիության առաջնորդներից մեկը
Թայլանդում սպանվել է մասսայական ցույցերի կազմակերպիչներից մեկը` Սուտխին Տարատինը, տեղեկացնում է INTERFAX.RU-ն:
Հայտնի է դարձել, որ նա սպանվել է ոստիկանների ու ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախման ժամանակ, հրազենային վնասվածքից: Ընդդիմության առաջնորդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն այնտեղ մահացել է:
Հիշեցնենք, որ Թայլանդում կրքերը չեն հանդարտվում, ընդդիմությունը ցույցեր է անում` պահանջելով նոր ընտրություններ: