28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Մահացել է հայտնի դերասան Օլեգ Տաբակովը

Կյանքից հեռացել է ռուս եւ խորհրդային հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը։ Նա 82 տարեկան էր։

Նշենք, որ դերասանը վերջին ամիսներին հիվանդանոցում էր՝ ծանր վիճակում։

 

Այս ամբողջ ընթացքում մշտապես նրա կողքին են եղել ազգականները եւ մտերիմները:

Օլեգ Տաբակովը խորհրդային եւ ռուսաստանյան դերասան է, ռեժիսոր եւ մանկավարժ, հնչունավորման դերասան, «Սովրեմեննիկ» թատրոնի հիմնադիրներից մեկը, «Տաբակերկա» եւ Չեխովի անվան ՄԽՏ-ի (Մոսկվայի գեղարվեստական թատրոն) ղեկավարը, 1986-2000 թվականներին ՄԽԱՏ-ի (Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն) Դպրոց-ստուդիայի ռեկտորը:

Օլեգ Տաբակովը ծնվել է 1935 թվականի օգոստոսի 17-ին Սարատովում: 1953 թվականին ընդունվել է ՄԽԱՏ-ի Դպրոց-ստուդիա, որի լավագույն ուսանողներից մեկն էր: Տաբակովը «Սովրեմեննիկ» թատրոնի հիմնադիրներից մեկն է: Նա հանդիսատեսին հայտնի է «Պատերազմ եւ խաղաղություն», «Գարնան 17 ակնթարթները», «12 աթոռ»  ֆիլմերից, Տաբակովը հնչունավորել է նաեւ Մատրոսկին կատվին «Երեքը Պրոստոկվաշինոյից» եւ «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» մուլտֆիլմերում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ