08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Արտակարգ դեպք Գյումրիում

Այսօր առավոտյան ժամը 6.30-ի սահմաններում Շիրակի մարզի դատարանի դիմաց գտնվող գետնանցումում, որտեղ տարբեր վաճառակետեր են տեղադրված, անհայտ մի անձ փորձել է թալանել հեռախոսների կրպակը։ Ջարդել է կրպակի դռան ապակին ու փորձել թալանել կրպակը։  Անվտանգության աշխատակիցներից մեկը, ով տեղում հերթապահել է  խափանել է գողություն կատարող անձին: Վերջինս էլ դանակի հարվածներ է հասցրել նրան: Բարեբախտաբար դրանք կյանքին վտանգ սպառնացող չեն: 

 Արյան հետքերը դեռ կային գետնանցումում։ Դեպքի վայրում աշխատում են քննիչները։ Henaran.am-ի այն հարցին, թե կրպակից ինչ որ բան պակասել է,  խանութի աշխատակիցը ասաց, որ ոչինչ չեն գողացել։  Իսկ կրպակում թեև հեռախոսների տեսականին մեծ է, բայց ամեն օր դրանք տեղափոխվում են խանութից։
IMG_20180306_113402 IMG_20180306_113257
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ