Թայլանդի իշխանությունները երկրում 60 օրյա արտակարգ իրավիճակ են մտցրել
Թայլանդի իշխանությունները երկրում 60 օրով արտակարգ իրավիճակ է մտցրել` վաղվանից սկսած, տեղեկացնում է РИА Новости–ն:
Արտակարգ իրավիճակը տարածվելու է մայրաքաղաք Բանգկոկի եւ մայրաքաղաքի մերձակա տարածքների վրա:
Հարկ է նշել, որ երկրի ընդդիմությունը “քաղաքը փակելու” մեծ ակցիա է սկսել երեկվանից, որի շրջանակներում ակցիայի մասնակիցները փակել են դեպի քաղաքի կենտրոն տանող բոլոր ճանապարհները:
Ակցիայի մասնակիցները գիշերում են քաղաքի կենտրոնում` վրանների մեջ` թույլ չտալով երկրի ոստիկանությանը մոտենալ իրենց: