Ողջ շքեղությամբ ու փայլով․ Dolce & Gabbana-ի ցուցադրությունը Միլանում /ֆոտո/
Միլանի նորաձեւության շրջանակներում Dolce & Gabbana-ն փակ ու գաղտնի ցուցադրություն էր կազմակերպել՝ #SecretsDiamonds անվանումով։ Ռիհաննայի «Shine bright like a diamond» երգի տակ մոդելները անցնում էին պոդյումով՝ շլացնելով հյուրերին իրենց փայլուն հագուստով։ Փայլում էր ամեն ինչ՝ շորերը, թագերը, զարդերը։
Այս ցուցադրությունն ամենաթանկարժեքն էր Միլանում նորաձեւության շաբաթվա ընթացքում կայացած ցուցադրություններից։