Ռուսների առաջին ոսկին․ 15-ամյա գեղասահորդուհին հաղթեց անկրկնելի կատարումով /ֆոտոշարք/
Փհենչհանում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերին իր առաջին ոսկե մեդալը նվաճեց Ռուսաստանը։ Մեդալը նվաճեց գեղասահորդուհի 15-ամյա Ալինա Զագիտովան՝ իր շքեղ ու անկրկնելի կատարումով։ Ալինան երկու ծրագրերի արդյունքում հավաքեց 239,57 միավոր։ Արծաթե մեդալը նույնպես ռուս գեղասահորդուհու բաժին հասավ։ Հայկական արմատներով Եվգենիա Մեդվեդեւան նույնպես անչափ գեղեցիկ ելույթ ունեցավ եւ 156,65 միավորով գրավեց երկրորդ տեղը։
Երրորդ տեղում է Կանադայի ներկայացուցիչ Քեյթլին Օսմոնդը 231,02 միավորով, ում ելույթը նույնպես պարզապես շքեղ էր։