Ֆանտաստիկ խոզություն. Թռչկանը վերածել են աղբանոցի (ֆոտո)
Շատերն են հիշում, թե ինչպես մի քանի տարի առաջ բնապահպանների ու ակտիվ քաղաքացիների պայքարի շնորհիվ Թռչկանը պահպանեց իր տեսքը ու որպես բնության հուշարձան ստացավ իր անձնագիրը:
Այս ակցիաները նաև շատերի համար դարձավ Թռչկանը տեղը իմանալու պատճառ: Բացահայտվեց Թռչկանը, բայց ինչպես ցույց է տալիս փորձը, մարդը ոչ թե գնահատում, այլ խեղում է միայն:
Թռչկանը դարձավ կերուխումի վայր, որտեղ իրենց հանգիստն են անցկացնում դպրոցների կոլեկտիվները, անհատները: Բայց իրենց հանգստից հետո շատերի համար վիրավորական է մաքրել տարածքը:
Թռչկանը աղտոտվածության մասին շատերն են բարձրաձայնում, որոշ էքսկուրսավարներ նույնիսկ խորշում են զբոսաշրջիկի ցույց տալ աղբավայրի վերածված Թռչկանը:
“Երկու ֆրանսիացի զբոսաշրջիկների տարել էի Թռչկան: Տեսնելով ֆանտաստիկ խոզությունը նրանք ուղղակի ապշել էին, իսկ ես չգիտեի ինչ պատասխանել: Բայց նրանք կարճ և տակտով արտահայտվեցին. ,,Դուք չեք գնահատում ձեզ բաժին հասած հարստությունը,,- նշեց բնապահպան Լևոն Մարտիրոսյանը:
Իսկ Հայկ Բարսեղյանի նախաձեռնությամբ տարբեր մարզերից եկած երիտասարդները փետրվարի 17-ին կազմակերպել են «Հիմնային շաբաթօրյակ»: Տասնյակ երիտասարդների միավորել էր բնության պահպանությունը ու մաքրությունը և
«Հրավիրում ենք բոլորի ուշադրությունը։ Վերջերս գնացել էինք իմ, ձեր, մեր բոլորիս Թռչկան ջրվեժ։ Ապշած էինք, մեր Թռչկանը դարձրել են քեֆ անելու աղբանոց՝ բեսետկաներով, խորովածանոցներով, աղբանոցներով ու անհասկանալի հուշակողոթողներով մի տեղ։
Երեկ լուրեր տարածվեցին, որ Թռչկանի շրջակայքում հնարավոր է ռեստորան սկսկեն կառուցել, սա չի լինի առաջին կամ վերջին լուրը․․․
Այս ամենը իմ ու քո, մեր ու ձեր բացթողման արդյունքն է։ Եթե մենք ամեն անգամ Թռչկան կամ այլ բնական հուշարձան այցելելուց, հրապարակային շաբաթօրյակ կազմակերպեինք, եթե մենք միշտ ցույց տայինք, որ այդ ամենը տեր ունի, մենք չէինք կանգնի այս անհեթեթ իրավիճակի առաջ»։
Շաբաթօրյակի ընթացքում մաքրել են տարածքը, աղբի պարկերը տասնյակներով հավաքել են, բայց դեռ տարածքը մաքուր չի կարելի համարել, որովհետև ձյունը դեռ չի հալվել ու էլի աղբ կա կուտակված: Երիտասարդները հրավիրում են Բնապահպանության նախարարության ուշադրությյունը:
Լուսանկարները՝ SOS ֆեյսբուքյան էջից: