17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սոբչակը` տիրամոր կերպարով /ֆոտո/

ՔսենիաՍկանդալային հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հանդիսատեսի առջեւ ներկայացել է տիրամոր կերպարով` կանանց  “SNC” ամսագրի նախագծի շրջանակներում: Պարբերականը թողարկել է սպորտային շապիկների մի ամբողջ շարան` գլխավոր խմբագրի պատկերով` ամսագիրը ձեռքին:

Շապիկների դիզայները Կատյա Դոբրյակովան է: Հարցին, թե արդյոք դիզայնը չի վիրավորի հավատացյալների զգացմունքները, Սոբչակը խորհուրդ է տվել այդ հարցով դիմել Կատյային:

Կատյան Սոբչակի հետ համագործակցում է նաեւ “Պետդեպ” հեռուստատեսային նախագծի շրջանակներում: Ամեն հաղորդման համար ստեղծվում է նոր շապիկ` սարկազմային ոճի գրառումով:

Սոբչակն սկսեց ղեկավարել  SNC  ամսագիրը այս տարվա մայիսից: Պարբերականում հրատարակվում են մոդայի եւ հասարակա-քաղաքական կյանքի մասին հոդվածներ:  Ինչպես նշել է ամսագրի հրատարակիչ Գալինա Գլադկիխը, Քսենիա Սոբչակն “իսկ եւ իսկ արտահայտում է ամսագրի ոգին”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ