03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ես ամբողջ հոգով նվիրված եմ իմ աշխատանքին․ Հովհաննես Ալեքսանյան

 

Օրերս համացանցում հայտնվեց Հովհաննես Ալեքսանյանի «Էլի-էլի» ստեղծագործությունը։ Այն արդեն հասցրել է սիրվել հանդիսատեսի կողմից։

Henaran.am-ի հետ զրույցում երգիչը նշեց՝ երգի հեղինակը հենց ինքն է։
«Երգը ծնվել է մոտ մեկ ամիս առաջ․ այն գործիքավորել է   երաժշտական պրոդյուսեր Գևորգ Հովհաննիսյանը։  Այս ստեղծագործությունը նվեր էր մի աղջկա՝ Անիի համար։ Այդ անակնկալը նրա համար Արթուրն էր պատրաստել։ Երգի վերաբերյալ հանդիսատեսի ու մտերիմների կողմից լսել եմ բազմաթիվ դրական կարծիքներ․ այդ փաստն, իհարկե, ուրախացնում է ինձ։ Դա պարտավորեցնող է։ Ես ստեղծագործում եմ իմ հանդիսատեսի և ամբողջ հոգով նվիրված եմ իմ աշխատանքին», – նշեց երգիչը։

Վերջինս ընդգծեց՝ առաջիկայում հանդիսատեսին անակնկալ կներկայացնի, սակայն չցանկացավ փակագծերը բացել։
«Ես սիրում եմ գործն ավարտին հասցնել և նոր միայն խոսել այդ մասին», – եզրափակեց Հովհաննես Ալեքսանյանը։

https://www.youtube.com/watch?v=swAvhKqul2A

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ