27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գերմանիայի նոր կառավարությունը ԵՄ-ին առաջարկելու է սառեցնել բանակցությունները Թուրքիայի հետ

Գերմանիայոմ ձևավորվելիք կոալիցիոն կառավարությունը հանդես է գալու Թուրքիայի  Եվրամիության անդամակցության բանակցությունները սառեցնելու օգտին:

Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ հարցի վերաբերյալ նման տեսակետ է հայտնվել Գերմանիայի «Քրիստոնեական միություն» (CDU/CSU) և «Սոցիալ -դեմոկրատական» (SPD) կուսակցությունների կողմից կազմված կոալիցիոն համաձայնագրի նախագծում:

Թուրքիայի նկատմամբ կիրառվելիք քաղաքականության մասին բաժնում մասնավորապես ասվում է.

«Թուրքիան Գերմանիայի կարևոր դաշնակիցն ու ԵՄ-ի հետ բազմակողմանի հարաբերություններ ունեցող հարևանն է: Մենք ձգտում ենք Թուրքիայի հետ ունենալ լավ հարաբերություներ, սակայն Թուրքիայում ժողովրդավարության, իրավական պետության և մարդու իրավունքների ցուցանիշների տևական վատթարացման պատճառով չենք ցանկանում ԵՄ-հետ բանակցություններում նոր էջ սկսել, ինչպես նաև չենք ցանկանում  փակել արդեն բանակցված որևէ էջ»:

Համաձայնագրում նշվում է նաև, որ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման ու Մաքսային միության համաձայնագրի թարմացման հարցերը կարող են քննարկվել միայն այն դեպքում, երբ Անկարան կկատարի ստանձնած պարտավորությունները:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ