27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սպանված ռուս օդաչուի մարմինը տեղափոխվել է Մոսկվա

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ռոման Ֆիլիպովի մարմինը,ով փետրվարի 3-ին Սիրիայի հյուսիս-արևելքում՝Իդլիբում թրքամետ “Ջեյշ ալ-Նասր” ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից խոցված ռուսական Սու-25 կործանիչի օդաչուն էր և ինքնասպան էր եղել՝ահաբեկիչների ձեռքում չհայտնվելու համար,արդեն Մոսկվայի”Չկալովսկի” օդանավակայանում է…
Ըստ լավատեղյակ աղբյուրների,Ֆիլիպովի մարմինը Մոսկվա է տեղափոխվել դեռ փետրվարի 5-ին…ՌԴ է տեղափոխվել նաև կործանված ինքնաթիռի բեկորների որոշ մասը ևս…
Հետաքրքիրն այն է,որ այս անգամ Անկարայի դաշնակիցների կողմից խոցված ռուսական ինքնաթիռի օդաչուի մարմինը շատ արագ տրամադրվեց ռուսական կողմին՝դեպքից ընդամենը մեկ օր անց…Հիշեցնեմ,որ 2015 թ-ի նոյեմբերի 24-ին Սիրիայի օդային տարածքում թուրերի կողմից խոցված ռուսական օդանավի օդաչուի դին ՌԴ-ին փոխանվեց մեկ շաբաթ հետո…
Այս անգամ Անկարան ավելի “օրինական” մեթոդներով պատժեց ռուսներին…Եթե 2015 թ-ին ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվեց հենց թուրքական F-16 օդանավի կողմից,որը մեծ սկանդալ առաջացրեց և սրեց ռուս-թուրքական հարաբերություննը,ապա այժմ թուրքերը ռուսական ռազմական ինքնաթիռը խոցեցին իրենց սիրիացի դաշնակիցներից մեկի՝”Ջեյշ ալ-Նասր” ահաբեկչական կազմակերպության միջոցով…Մոսկվան շատ հանգիստ արձագանքեց Անկարայի այս արարքին…Ինչպես ասում են՝”Ե՛վ ոչխարները ողջ մնացին,և՛ գայլերը՝կուշտ”,իսկ Ռուսաստանն էլ ունեցավ ևս մեկ Ազգի հերոս…»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ