27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թալանում են բյուջեն. բաց նամակ

Հարգելի հայրենակիցներ, ես իմ նախորդ բաց նամակով հայտնել էի Մեղրաձորի համայքնի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանի կատարած բազում հանցանքների մասին, որը տեղ գտավ մի շարք լրատվամիջոցներում: Նախորդ նամակում գրել էի, որ Մեղրաձոր համայնքի ղեկավարը կատարել է բազում չարաշահումներ, որոնց հետևանքով ապօրինի հարստացել է, սակայն իրավապահները շարունակում են լռել:

Հիմա անդրադառնում եմ կոնկրետ մի հանցագործության մասին, որի փաստերն ու ապացույցները կան, սակայն ոչ մեկ չի ցանկանում այս հանցագործությունը բացահայտել: Կառլեն Հովհաննիսյանը նախկին ոստիկան է, և ես վստահ եմ, որ հանցանքները կոծկվում են հենց այդ պատճառով:

Սույն դիմումս հասցեագրում եմ նաև ՀՀ ԱԱԾ ղեկավար կազմին, ինչպես նաև ՀՀ Գլխավոր դատախազությանն ու իրավապահ այլ մարմիններին:

Ներկայացնում եմ Կառլեն Հովհաննիսյանի կատարած մեկ հանցանքի մասին, որը հնարավոր չէ չբացահայտել: Այսպես: Մեղրաձոր համայնքի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանը 2014-2016 թվականներին իր եղբոր որդուն՝ Մարտին Հովհաննիսյանին գրանցել է համայնքի ղեկավարի վարորդ, սակայն այդ ընթացքում, Մարտին Հովհաննիսյանը ոչ միայն ոչ մի օր չի կատարել իր աշխատանքը, այլ նաև տվյալ ժամանակահատվածում բացակայել է ՀՀ-ից, իսկ աշխատավարձը իր փոխարեն ստացել է հենց ինքը՝ Կառլեն Հովհաննիսյանը:

Մեր հասարակությունը նման դեպքերի շատ է ականատես եղել: Դեռ թարմ են հիշողությունները, երբ Սոցիալական ապահովության ծառայությունը, ծառայության ղեկավար Խաչիկյանի ձեռամբ մահացած անձանց անունից թոշակներ էր դուրս գրում և յուրացնում բյուջեի փողերը: Հիշում ենք ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Մարտիրոսյանի դեպքը, երբ վերջինս մի շարք աշխատակիցներ էր գրանցել, սակայն աշխատակիցները աշխատանքի չեն գնացել, իսկ գումարները յուրացրել էր ինքը՝ Մարտիրոսյանը: Հիշում ենք Երևանի Կենտրոն համայնքի աղբահանության անվան տակ յուրացված գումարները, երբ մարդիկ գրանցվել էին որպես աղբահանություն կատարողներ, սակայն չեն գնացել աշխատանքի, իսկ գումարները յուրացրել էր ՍՊԸ-ի տնօրենը:

Ստացվում է, որ Կառլեն Հովհաննիսյանը ավելի ուժեղ կերպար է, ավելի շատ հովանավորչություն ունի իշխանությունների մոտ, քան բարձրաստիճան այն պաշտոնյաները, որոնց անունները տվեցի, և որոնք արդեն դատապարտվել են:

Հարգելի դատախազություն, հարգելի ԱԱԾ, հարգելի ՀՀ Նախագահ, փաստեր կան, Մեղրաձոր համայնքում գրանցված վարորդը, 2 տարի պետբյուջեից գումարներ է ստացել, բայց չի աշխատել, գտնվել է ՌԴ ում: Իրավապահների լեզվով ասած, ես ձեզ եմ ներկայացնում սույն գործի ամբողջ ապացուցողական բազան, այստեղ ապացուցելու ոչինչ չի մնում: Այսօր նույնպես, մեր համայքնում  կա գրանցված վարորդ, որը երբեք էլի աշխատանքի չի գնում: Իրավապահները կարող են 10 օր հետևեն և տեսնեն, որ Կառլեն Հովհաննիսյանն ինքն է վարում իր մեքենան, սակայն գրանցված վարորդը ստանում է աշխատավարձ: Թե ամեն ամիս այդ ո՞ր վարորդն է ստանում այդ գումարը, կարող են պարզել իրավապահները:

Հարգելի հայրենակիցներ, մեր երկիրը երկիր կդառնա այն ժամանակ, երբ Հայաստանում արդարադատությունը չլինի ընտրողաբար: Իսկ քանի դեռ իրավապահները ատամներով պաշտպանում են նախկին ոստիկան, իսկ այժմ թալանչի գյուղապետին, ամեն ինչ սուտ խոսքեր են, խոսքեր են, որոնք ասվում են ժամանակ շահելու համար:

Շարունակելի…

Գուրգեն Գալստյան

Մեղրաձոր գյուղի բնակիչ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ