04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Այսօր ճարտարապետն իր դերը «վաճառում է». ճարտարապետներ

«Մեր օրերում մենք տեսնում ենք՝ կան օրինակներ, երբ բազմամյա պատմություն, հիշողություն ունեցող շինություններն ամբողջովին փոխվում են, հայտարարվում են մրցույթներ, առանձին ճարտարապետներ փորձում են փոխել այդ շենքի կերպարը, ինչը կարծում եմ անթույլատրելի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ճարտարապետ Արմեն Հայրապետյանը:

Ըստ նրա՝ ճարտարապետին դիմելիս նրա նկատմամբ հարգանք ու վստահություն պետք է լինի, նրա՝ իբրև մասնագետի կարծիքը պետք է հաշվի առնել, կարևոր է նաև այն, որ ճարտարապետը պատվիրատուի հետ աշխատելիս կարողանա նրան ճիշտ ուղու վրա դնել, ինչ-որ տեղ համոզել, ինչ-որ տեղ էլ պահանջներին չենթարկվել, որովհետև ոչ բոլոր պահանջներն է, որ պետք է կատարվեն, այդ առումով շատ կարևոր է մասնագետի կարծիքը բոլոր բնագավառներում:

Մեկ այլ ճարտարապետ էլ՝ Վրույր Քոչարյանը հավելեց, որ ընդհանրապես, երբ խոսում են ճարտարապետի հեղինակային իրավունքից, փորձում հասկանալ՝ ով պետք է պայքարի այդ իրավունքի համար, հաճախ սխալ ուղղություններով են գնում: «Ճարտարապետը նախկինում հասարակության մեջ զբաղեցրել է շատ մեծ տեղ, իսկ հետխորհրդային տարիներից մինչ այսօր ճարտարապետն իր դերը «վաճառում է, ու հաճախ նրա խոսքը սկսում են հաշվի չառնել»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ