Սյունիքի մարզպետի 40 մլն դրամը /ֆոտո/
Դեկտեմբերի 28-ին՝ Արցախում կայանալիք Ազգային առաջին վիճակախաղին 20 հազար սյունեցիների հավատով են սպասում:
Ամբողջ հասույթը տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղի վերաբնակեցման պետական ծրագրին: “Վերաբնակեցումը հայրենիքը վերականգնելու միջոց է” խորագրով Արցախի վերաբնակեցման գործում իր ներդրումն է ունեցել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Վերջինս “Լեռնահայաստան” բարեգործական հիմնադրամի նախագահն է եւ 40 մլն դրամի վիճակախաղի տոմս է գնել՝ բաժանելով զորամասերին, դպրոցներին, սահմանամերձ որոշ գյուղական համայնքներին, զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, հատուկ կարիքավոր երեխաների խնդիրներով զբաղվող ՀԿ ներին, մարզկենտրոնի մշակութային խմբերին:
Վիճակահանությունը չի ցուցադրվելու մարզի տարածքում, սակայն ըստ կազմակերպիչների հետ պայմանավորվածության, հաղթող տոմսերի սերիաներն ու համարները փոխանցվելու են “Լեռնահայաստան” բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին:Վերջիներս մարզում գործող լրատվամիջոցների օգնությամբ հրապարակելու են դրանք ու օգնելու են հաղթողներին ստանալու նվերները:
Որոշ փաթեթներ հիմանդրամը դեռ չի հասցեատերերին չի հասցրել: Դրանց վրա մարզի երկկողմանի ու միակողմանի ծնողազուրկ երեխաների անուններն են ու մինչ վիճակահանությունը հրապարակվելու են այդ տոմսերի համարները: Շահումների դեպքում դրանք ամբողջությամբ տրվելու են այդ երեխաներին:
Նշենք, որ Արցախի վերաբնակեցման պետական ծրագրի իրագործման համար խաղարկվելու են ավտոմեքենաներ, բնակարաններ, ոսկյա իրեր, տուրիստական ուղեգրեր, արցախյան զարդանախշերով գորգեր: