Վերջ անքնությանը․ ինչպես հեշտ ու արագ քուն մտնել
Անքնությունը մեծ խնդիր է, որի դեմ պայքարը հաճախ ցանկալի արդյունք չի տալիս։ Ահա մի քանի տարբերակ, որոնք կօգնեն մեկընդմիշտ հաղթահարել այս խնդիրը։
«4-7-8» մեթոդ
Շնչառական տեխնիկա բժիշկ Էնդրյու Վեյլի կողմից, որը, հեղինակի պնդմամբ, մի քանի րոպեում կօգնի քուն մտել։ Պետք է խորը շունչ քաշել, պահել, հաշվել 4-ը, արտաշնչել, հետո նույնկերպ՝ միայն հավել մինչեւ 7ը, եւ երրորդ անգամ՝ մինչեւ 8-ը։
Վեր կենալ 10 րոպեով
Եթե պառկել ու չեք կարողանում քնել, վեր կացեք, 10 րոպե ինչ որ բանով զբաղվեք, սակայն ոչ սոցկայեր մտնելով կամ հեռուստացույց դիտելով։
Սառեցրեք սենյակը
Որպեսզի կարողանաք լավ քնել, այնպես արեք, որ սենյակի ջերմաստիճանը լինի 20 աստիճան, ոչ ավելի։
Դատարկեք միզապարկը
Քնելուց անմիջապես առաջ անպայման դատարկեք միզապարկը, որպեսզի հանգիստ քնեք։
Բանան ու կաթ
Քնելուց առաջ գոլ կաթն ու բանանը կարող են օգնել՝ խորը քուն մտնել։
Տաք ցնցուղ
Քնելուց առաջ տաք ցնցուղ ընդունեք՝ լավ քնելու համար։
Գուլպա հագեք
Գուլպա հագնելիս մարմինը հաճելիորեն տաքանում է, եւ կարողանում եք հեշտ քնել։