Սոնային տարել են հոգեբուժարան, բռնության ենթարկել /վիդեո/
“ԱՐ” հեռուստաընկերության հաղորդմամբ` երգչուհի Սոնա Ավագյանը 7 օր է` Նորքի հոգեբուժական կլինիկայում է գտնվում եւ պնդում է, որ այստեղ է հայտնվել բռնի ուժով:
Հեռուստաընկերությունը տեսանյութ է նկարահանել այս ամենի վերաբերյալ:
Երգչուհուն ապօրինաբար հոգեբուժարանում պահելու մասին տեղեկությունից հետո գործին միջամտել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Երգչուհու ամերիկացի ամուսնու մահից հետո ԱՄՆ դեսպանատանը նրա հետ միջադեպ է տեղի ունեցել, հետագայում նա հայտնվում է ոստիկանությունում, որտեղ ծաղր ու ծանակի է ենթարկվում, իսկ հետո նրան ուղարկում են հոգեբուժարան:
“Ադեալը գցում էր դեմքիս, որ հետքեր չմնան եւ խփում էր աչքիս”,- պատմում է երգչուհին:
Ռեպորտաժը նկարահանվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ:
Մանրամասները՝ “Ար” հեռուստաընկերության տեսանյութում: