Ով ամուսնացել է, մտածում է` մեկ է բաժանվելու է, ով բաժանվել է, մտածում է` նորից ամուսնանա. Սոս Ջանիբեկյան
Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Դիմացիս սեղանին փորագրածա «չգիտեմ», հեռվում նստած պիվա խմող աղջկա աչքերի մեջ էլ ա նույն բանը փորագրած,իսկ էն մյուսը, իրան էնքան ա խաբել, որ ամեն ինչ գիտի, որ ավելի լավ ա չիմանար, էն մյուսն էլ ասում ա ես գիտեմ . «պետք ա շատ փող աշխատել ու վսյո, սաղ ք..եմ», էն մյուսն էլ ասումա «ախպեր սաղ սուտա էրեխա ունեցի»։
Անտերն էլ տեր ա գթել, ասում ա փսակվում եմ…
Դիմացիս սեղանը մեկ ա ասում ա. «չգիտեմ»…
Ով ամուսնացել ա, մտածում ա մեկա բաժանվելույա… Ով բաժանվել ա մտածումա, նորից ամուսնանա…
Մի քանի հոգի մտածում են, մյուսները՝ խմում -ուռում են, որ չմտածեն։
Հաաաաա՜, Մոռացա ասեմ, մեկն էլ կա էրեխայա ունենում, որ կյանքի իմաստը էրեխու մեջ գտնի…
Էն հաշված մի քանիսն էլ, ուզում են սիրուն ապրեն, բայց ԻՍԿԱԿԱՆ չեն, որ սիրունը գտնեն…
էն մեկն էլ ճակատագրի մեջ լղոզվելա, քերում են պատերից..
լավ մյուզիք լսողներն էլ, երկար են խնդում, պլաստմասից են դառել, շատ երկար են զնգում…
Լավ բա էն նառկամանը, որ դրախտից գողացած ոտնահետքերն ա մաքրում … «չգիտեմ»:
էրկու կյանք կա, որ հաստատ սաղ գիտի.. Մեկը ՑԵՐԵԿՆ ա, մյուսը ԳԻՇԵՐԸ…
Փող աշխատողը ուզում ա երջանիկ լինի, փող ծախսողը, ուզում ա երջանիկ թվա.. թե ով կլնի, ով կթվա, մեզ մենակ կթվա…
Կթվարկեմ մյուսներին էլ, մեկը իրան ա սարքել, որ լավ ապրի, մյուսը՝ մյուսներին ա սարքել, որ ավելի լավ ապրի։
Մի ընգերս իրան նենց ա խաբել, սաղս խաբնվել ենք, մյուսն էլ աչքերը բաց ա քնում, բայց մեկ ա հավատացել ենք։
էսօր էլ նոթբուքով են փաբում նստում, իբր «ես զբաղված եմ գուլյատ անում»…
Սեղանին հարցրա… կասի. «չգիտեմ»:
Մեռնողին՝ ապրողը կասի. «շուտ գնաց»:
Ապրողին՝ ՄԵՌԱԾԸ կասի, « ուշ էկար»:
Ով իրան խափվելա,ուրեմն իրան հավատացել ա…
Ողջ)) Լավ ըլնենք)
P.S»