28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Որևէ արգելանք չկա, եթե չի ուզում, կարող է չմասնակցել. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ներկայացրեց նախագիծ, որով պետական գրացնում չունեցող դեղերի պետական գնումների մասնակցության հնարավորթյուն է ընձեռվում: Նա ընդգծեց, որ նման հնարավորություն ընձեռվելու է Եվրամիության լիիրավ անդամ երկրներից որևէ մեկում՝ ԱՄՆ-ում կամ Ճապոնիայում գրանցված պրեպարատներին ու դեղամիջոցներին: «Նախագծի էությունն այն է, որ գրանցում տենդերում մասնակցություն և մատակարարում շղթայում տենդերում մասնակցությունը դրվելու է առաջին հերթին, եթե տենդերում դեղամիջոցը շահեց, նա ենթակա է գրանցման, ընդ որում, գրանցումը կատարվելու է պարզեցված կարգով ՝ 31 օրում՝ 150 օրվա փոխարեն»,-ասաց նախարարը:

Կառավարությունից առաջարկ եղավ, որ սահմանափակ գրանցվելու պարտավորությունը անդրադառնա միայն առաջին տեղը զբաղեցրած մասնակիցների վրա: «Բայց ըտենց պարտադրանք չկա, թեև ինքը տենդերին չի մասնակցում, ուզում է՝ գրանցվի, ոչ մեկն իրեն չի արգելում»,-ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ընդգծեց՝ պայման չի, եթե գրանցված չես, ուրեմն տենդերին չես մասնակցում: «Ասում ենք՝ գրանցում ենք ոչ թե 150 կամ 131 օրում, բայց մենք չենք բացառում՝ եթե այդ կառույցը կամ ընկերությունը տենդերն չի մասնակցում գա գրանցվի, որևիցե արգելանք չկա, չէ»,-հետաքրրքվեց վարչապետը։ «Ընդհանրապես»,-արձագանքեց Լևոն Ալթունյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ