Բարի է ամեն բացվող առավոտ
Եթե դուք էլ արթնացաք զարթուցիչի օգնությամբ, ապա կարող եք փաստել, որ հաճելի չէ նրա ձայնը հատկապես վաղ առավոտյան արթնանալու և տաք անկողնուց դուրս գալու համար: Սակայն համամիտ եք նաև, որ առանց զարթուցչի մենք շատ բաներից կուշանանք, և շատ բաներից կզրկվենք:
Սա իրականություն է մեր կյանքում գրեթե մեծամասնության մոտ: Մենք ունենք ավելի կարևոր Զարթուցիչ, այս անգամ ոչ թե մեր գործերի, այլ մեր կյանքի հավիտենական փրկության համար: Դա Աստվածաշունչն է, Աստծու արթնացնող խոսքն է, փրկության Ավետարանի պատգամն է, որը շատ հաճախ անջատում ենք, ինչպես մեր զարթուցիչը և ուշանում եք կարևոր հանդիպումից: Իսկ եկեղեցու քարոզն ասում է.
Այսօր Քրիստոս որպես փաստաբան է քեզ համար, օգտվիր նրա բարի ծառայությունից, քանզի քեզ պաշտպանում է, իսկ վաղը Նա կդառնա Դատավոր և քեզ կդատի քո գործերի համար: Լսենք մեր քնած կյանքը արթնացնող զարթուցիչ խոսքեր և արթուն մնանք, որպեսզի փորձության մեջ չընկնենք: Աշխարը իր ականջները փակել է Աստծո խոսքի հանդեպ: Սակայն Աստված շարունակում է խոսել պատկան մարդկանց միջոցով: Մենք էլ աշխարհի մի մասնիկն ենք, սկսենք մեզնից և մաս չկազմենք ականջ փակողներն հետ:
Ծովիկ Դավթյան