29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ոչխարները մեզ չեն դատի». իրավիճակը հունից դուրս եկավ Ծռերի դատին

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:

Նշենք, որ դատարանը գտնվում է մեղադրանքների ներկայացման փուլում:

Նիստի մեկնարկին, երբ պետք է դատախազը ներկայացներ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) մեղադրականը, վերջինս ըմբոստացավ և հայտարարեց, որ ինքը ապստամբ է և թույլ չի տա, որ «ոչխարները» իրեն դատեն:

Իրավիճակը բավականին թեժացավ և դատավոր Մեսրոպ Մակյանը նախազգուշական սանկցիա կիրառելուց հետո ընդմիջում հայտտարարեց:

Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ