09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռուսաստանի հավաքականը զրկվեց 2018թ. Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից

Միջազգային օլիմպիական կոմիտեն որակազրկել է Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեին՝ զրկելով Ռուսաստանի պատվիրակությանը 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից։ Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ն։

Նման որոշում է կայացվել՝ հիմնվելով այն հանձնաժողովների որոշումների վրա, որոնք պարզել էին, որ Ռուսաստանը ունեցել է դոպինգի կիրառման պետական ծրագիր:

Ռուսաստանցի որեւէ պաշտոնյան չի ստանա օլիմպիական հավատարմագրում: Սպորտի նախարար, Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Մուտկոն ցմահ զրկվել է Օլիմպիական խաղերի հավատարմագրումից:

Օլիմպիական ուղեգիր նվաճած եւ դոպինգի հետ առնչություն չունեցած ռուսաստանցի մարզիկներին թույլ կտրվի մասնակցել չեզոք դրոշի տակ: Մարզիկները կկոչվեն «Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից»: Պարգեւատրության ժամանակ Ռուսաստանի հիմնի փոխարեն կհնչի օլիմպիական հիմնը:

Հիշեցնենք, որ 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերը փետրվարի 9-ից 25-ը կընդունի Հարավային Կորեայի Պհենչհան քաղաքը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ