09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Սա վերջին հնարավորությունն է․ 3 միլիոն 600 հազար դրամ վճարելով՝ կկարողանան ազատվել քրեական հետապնդումից և անարգել վերադառնալ հայրենիք

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեցին բոլոր խմբակցությունները՝ 92 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ: Մինչ այդ վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինայնը, ով նշեց, թե իրենք խնդիր ունեն նխագծի այն փոփության հետ, որ մուծումների չափերը ավելանում են, կրելիէ ասել՝ կրկնապտկվում և նաև այլ դրությների: «Բայց այնուամնայիվ կողմ կքվեարկենք, որպեսզի այն քաղաքացիները՝ անկախ նրանից, եթե ցանկանում են օգտվեն այս հնարավորությունից, օգտվեն և վերադառնան հայրենիք»,-ասաց նա: Նշենք, որ նախագծի հեղինակներն առաջարկում են բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող այն ՀՀ քաղաքացիները, ում 27 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան ամեն բաց թողնված զորակոչի համար վճարելով 200 հազար դրամ՝ ընդհանուր առմամբ՝ 3 միլիոն 600 հազար դրամ, ազատվել քրեական հետապնդումից և անարգել վերադառնալ հայրենիք: Օրենքում արդեն մի քանի անգամ փոփոխություն արվել է, սակայն նշենք, որ ԱԺ ամբիոնից իշխող ուժի ներկայացուցիչները հայտարարեցին, որ հնարավորությունը վերջին անգամն է, երբ օրենքի գործողության ժամկետը երկարաձգվում է։

«Մենք մեր քաղաքացիներին ազնվորեն պետք է ասենք, որ հարգելի քաղաքացիներ, սա վերջին հնարավորությունն է, և այս հաջորդ երկու տարիների ընթացքում՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, օգտվեք ընձեռված հնարավորությունից»,-ասել էր ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ