Բաց նամակ վարչապետին
Բաց նամակ ՀՀ վարչապետ ՝ Կարեն Կարապետյանին
Արա Խաչատրյանից և մի շարք քաղաքացիներից
Հարգարժան պարոն Կարապետյան,
Սույն թվականի հոկտեմբերի 12 -ին , Կառավարության հերթական նիստի ժամանակ Դուք հանձնարարել եք ՀՀ փոխվարչապետին, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, Բնապահպանության նախարարին և ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին ՝ համատեղ մշակել և կառավարությանը ներկայացնել էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման ժամանակ գանձվող հարկերից ու տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխությունը: Ընդ որում, ԶԼՄ-ներում այդ մասին հրապարակումները շատ ուրախացրեցին ինձ և իմ նման հազարավոր ՀՀ քաղքացիներին, ովքեր հետևում էին աշխարհում վերջին տարիներին զարգացող և զարգացած երկրներում էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման և արտարությանը խթանող գործընթացներին:
Հարգելի պարոն վարչապետ , ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել, որ նման որոշման նախաձեռնությունը ստանձնելով դուք շրջադարձային սկիզբ եք դնում մեր հայրենիքում էկոլոգիայի պահպանման և հասարակության առողջացման կարևորագույն գործընթացին : Ձեր այս նախաձեռնությունը, իրոք, ողջունելի է և պատմական:
Սակայն, մամուլում տեղ գտած հրապարակումներում առկա է իրարամերժ տեղեկատվությունը Ձեր հանձնարարականի կատարման ժամկետի առումով. շրջանառվում է մեկ ամիս եւ երկու ամիս ժամկետ:
Ուստի, իմ և բազմաթիվ ՀՀ քաղաքացիների անունից խնդրում ենք Ձեզ պարզաբանում տալ տվյալ գործընթացի վերաբերյալ և հստակ նշել որոշման նախագիծը ընդունելու հստակ ժամկետը և տեղեկացնել, թե որոշումն ինչ փուլում է գտնվում այս պահին : Բաց նամակի նպատակը հասարակության լայն զանգվածների ուշադրությունը սևեռելն է այդ կարևորագույն հարցի ժամանակային գործընթացին, ինչպես նաև տեղեկացվածության հետևանքով էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման ծավալների հնարավոր ավելացումը : Կանխավ շնորհակալություն:
Հարգանքով ՝ Արա Խաչատրյան