27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լավ կրթության համար ուսանողը չպիտի հասնի Երևան

«Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանում լսումներ են ընթանում: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը ողջունեց ներկաներին: «Խնդիր ունենք բացահայտել այն հնարավորությունները, որոնք ստեղծված են այս ոլորտում գործունեության համար: Բյուջետային միջոցների սղությունը չպիտի խանգարի անհրաժեշտ կադրերի պատրաստմանը»,-ասաց նա:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն էլ ընդգծեց, որ երբ 98 թ-ին ընդունեցին կրթական քաղաքականության փաթեթը, ծրագիրն այն էր, որ պետք էր ունենալ մայր օրենք կրթության, կրթակարգ, որը կդիտարկեր կրթության համակարգն ամբողջության մեջ՝ իր բոլոր աստիճաններով: «Այնուհետ քաղաքականությունը փոխվեց. 2000-ականների սկզբին կրթակարգի հետ միաժամանակ փորձ էր արվում յուրաքանչյուր ոլորտը սեգմենտավորել: Այստեղ ամենակարևն անցումների ու կամուրջների անկատար լինելն էր: Սա որոշակի հակասություն առաջացրեց օրենսդրության մեջ: Հիմա նորից կրթակարգի գաղափարախոսությանն ենք վերադարձել»:

Նախարարը նշեց, որ աստիճանաբար սկսում է ջնջնվել միջին մասնագիտության և բակալավրիատի միջև եղած տարբերությունը: Ըստ նրա՝ շատ կարևոր է անցումը դպրոցից անցումը միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթության շրջանին: «Մենք ընտրել ենք անհատի ազատականությունը մինչև վերջ՝ մինչև 12-րդ դասարան պահպանվելը: Այստեղ արդեն գալիս է նյութական լուրջ ռեսուրսների խնդիրը: Մեկ այլ խնդիր է այն, որ միջին մասնագիտականներն ու ուսումնարանները միասին մոտ 100 հաստատություն են, այստեղ գալիս է նրանց մասնագիտությունների ցանկը: Ցավոք սրտի, ճգնաժամի պատճառն այդ ոլորտում աշխատաշուկայի փլուզումն էր, քաոսային շարժումը»:

Նախարարի խոսքը 90-ականների քաոսային վիճակի մասին էր, երբ մարդիկ սկսեցին ընտրել միայն մի քանի մասնագիտություններ, օրինակ՝ ատամնատեխնիկ: «Երկիրն սկսեց կորցնել իր համար շատ կարևոր մասնագիտությունների որակ, որոնք երկրի առաջընթացի համար շատ կարևոր են: Մեր բարեփոխումների ամենակարևոր խնդիրներից մեկը միջին մասնագիտական հաստատությունների բերելն է իրենց առաքելությանը»,-հայտարարեց Լևոն Մկրտչյանը:  

Ըստ նրա՝ խնդիրներից մեկն էլ մարզերում բարձրագույն կրթության որակի բարելավումն է, որպեսզի ուսանողները մարզերից չհասնեն Երևան լավ կրթության համար: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ