15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Սերժ Սարգսյանը ժամանեց ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է Եվրոպական Միության Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովին: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ Նախագահը քիչ առաջ ժամանեց գագաթնաժողովի անցկացման վայր:

Գագաթնաժողովի մեկնարկից առաջ ՀՀ Նախագահը լուսանկարվեց Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:

Նախատեսվում է, որ գագաթնաժողովի ընթացքում պետք է ստորագրվի Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել էր 2017 թվականի մարտին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ