21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Կլոր սեղանին ամեն կողմից 5 ներկայացուցիչ է լինելու

Նոյեմբերի 22-ին Ազգային ժողովում կայանալիք «Զինապարտության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերյալ կլոր սեղանը վարելու է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ազատության» ռադիոկայանի եթերում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ իրենց կողմից հինգ հոգի կլինի:

«Հանդիպմանը լինելու են ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, ԱԺ կրթական հանձաժողովից լինելու է Վարդան Բոստանջյանը, Սոցիալական հանձաժողովից՝ Հակոբ Հակոբյանը, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը երկրում չի լինելու, նրան կփոխարինի այլ մարդ», – ասաց Դավիթ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ ուսանողները դասադուլ էին հայտարարել, նույնիսկ հացադուլ՝ պահանջելով չսահմանափակել տարկետման իրավունքը: Մի քանի օր հետո նրանց ընդունել էին ԱԺ պատգամավորները և որոշել կազմակերպել կլոր սեղանի ֆորմատով քննարկում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ