29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԱԾ-ն գործակալ է ներդրել Սեֆիլյանի «գլխին սարքելու» համար

Երևանի  Շենգավիթ վարչական շրջանի  ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարությունը:

Նշենք, որ դատարանը գտնվում է ապացույցների ուսումնասիրման փուլում: Շարունակվում են հրապարակվել  հեռախոսազրույցների գաղտնալսումների արձանագրությունները:

Այսօրվա նիստում հրապարակվեցին Սմբատ Գալոյանի և Հովհաննես Պետրոսյանի գաղտնալսումների արձանագրությունները:

Հրապարակումից հետո փաստաբան Տիգրան Հայրապետյանը միջնորդեց Սմբատ Գալոյանի մասին տեղեկություններ ներկայացնել դատարանում, քանի որ վերջինս հնարավոր է ԱԱԾ գործակալ է և այդ ձայնագրությունները կազմակերպվել են Սեֆիլյանին սարքովի գործի մեջ ներքաշելու համար:

«Սմբատ Գալոյանը  կամ չգաղտնազերծված գործակալ է, կամ ինչ որ ձևով համագործակցում է ԱԱԾ-ի հետ:Սմբատ Գալոյանի միջոցով Սեֆիլյանին ներքաշել են այս պատմության մեջ: Այդ պատճառով էլ  գաղտնալսումները չեն կարող կանգնել մեղադրանքի հիմքում: Միջնորդում եմ, որ դատարանը պահանջի Սմբատ Գալոյանի մասին հավաստի  տեղեկություններ»,-ընդգծեց Տիգրան Հայրապետյանը:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժեց միջնորդությունը, պարզաբանելով, որ այն անհիմն է:

Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ