01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եկեք, չշփոթենք՝ այսօր բոլորս էլ ենթարկվում ենք հոգեբանական բռնության

 
«Եթե հոգեբանական տեսանկյունից դիտարկենք, այսօր բոլորս էլ ենթարկվում ենք հոգեբանական բռնության: Սակայն կարևորվում է բռնության տեսակը և աստիճանը: Եկեք, նաև չշփոթենք դաստիարակության ձևը բռնության տեսակների հետ, քանի որ շատ անգամներ այս տերմինները միաձուլվել են ու հասարակական մոտեցումները այստեղ շեղվում են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Անի Ենգիբարյանը՝ ի պատասխան հարցին, թե հոգեբանական տեսակետից երբ է անձը գնում բռնության ընտանիքում:
 
«Անձն ընտանիքում ենթարկվում է բռնության այն ժամանակ, երբ առկա են ֆիզիկական, սեռական, հոգեբանական, տնտեսական ռեալ գործողությունների շարք մեկ անձի կողմից, որը հաճախականության կամ կրկնվելու բնույթ ունի: Այդ ամենի հիմքում ընկած է վերահսկելու կամ ղեկավարելու նպատակը՝ զարգացնելով անձի մոտ վախի զգացում: 
 
Նշեմ շատ կարևոր մի բան, որ ցանկացած բռնության տեսակ հստակ չափելի է, կան գործիքներ, թեստեր, որոնց միջոցով կարող ես գնահատել ցուցաբերված վարքը բռնություն է, թե ոչ»։
Հոգեբանը նկատեց՝ բնավ դեմ չէ Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքին, սակայն նաև հարկ է գիտակցել, թե արդյոք ունենք այն մասնագետները, հոգեբանական կենտրոնները, որոնք հենց այս հարցի ուղղությամբ պետք է իրականանցեն աշխատանքներ։ «Քանի որ Հայաստանում դեռ լիցենզավորված հոգեբանական կենտրոններ չկան, ընդ որում նաև մասնագետներ։
Այսինքն՝ նախ և առաջ պետք է ձևավորել համակարգ, որպեսզի օրենքը ևս աշխատի։

 Անդրադառնամ նաև մեր մենթալիտետին. ընդդիմախոսների բուռն արձագանքումներում կան մտահոգություն առաջացնող և իրական փաստարկումներ այն առումով, որ մեզանում դեռևս չի տարանջատվում ընտանեկան բռնությունը բռնության մյուս տեսակներից , և ընդհանրապես ինչ է ընտանեկան բռնությունը, որ դեպքերն ու վարքաձևերն են համարվում ընտանեկան բռնությանը բնորոշ։ Այ հենց այս մասում մենք ունենք մեծ բաց, որը պետք է լրացնել ու սկսել այստեղից։

Եվ եկեք, չմոռանանք, որ այս օրենքի կատարողը լինելու է մեզանից յուրաքանչյուրը»,-եզրափակեց Անի Ենգիբարյանը։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ