Հրդեհ Գյումրիի հանրախանութում /ֆոտո/
Հրդեհ է բռնկվել Գյումրու OK հանրախանութի երկրորդ հարկում, որտեղ տեղակայված է արագ սննդի կետ, որը վերջերս էր բացվել: Հրդեհը բռնկելուց առաջ աշխատակիցները վառված էլեկտրալարեր ու գազի հոտ են զգացել, սննդի կետում աշխատողների ինքնազգացողությունը վատացել է, սկսել են մարդկանց տարհանել:
Գյումրու OK սուպերմարկետում գրանցված հրդեհի մասին ՀՀ ԱԻ Շիրակի մարզի փրկարարական վարչությունն ահազանգը ստացել է ՀՀ ԱԻ ՃԿԿ 15:52 և անմիջապես դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ, ապա ևս 2 օժանդակ հաշվարկ: Աշխատանքների մեջ ներգրավվել է նաև քաղաքապետարանի ջրցան մեքենաներ:
Հրդեհը մարվել է 2 ժամվա ընթացքում: Ըստ նախնական տվյալների հանրախանութի երկրորդ հարկի մոտ 400 քառակուսի մետր տարածքից այրվել է խոհանոցի առաստաղն ամբողջությամբ՝ մոտ 84 քառակուսի մետր տարածք, ջերմահարվել է մոտ 150 քառակուսի մետր սպասասրահ, վնասվել է խոհանոցի գույքը:
Պատճառների մասին ուսումնասիրություններ է կատարում հրդեհային տեսչությունը: