13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Իրաքը Թուրքիայից և Իրանից պահանջել է փակել Քուրդիստանի հետ սահմանները

Իրաքը պահանջում է, որ Թուրքիան և և Իրանը փակեն Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության (ՀԻՔԻ-IKBY) հետ ունեցած սահմանները։

Թուրքական «Gazetevatan.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Իրաքի արտգործնախարարությունը նման  պահանջով պաշտոնական գրություն է ուղարկել Բաղդադում Թուրքիայի և Իրանի դեսպանատներ։ Իրաքի ԱԳՆ խոսնակ Ահմեթ Մահջուբի կողմից հրապարակված հայտարարության համաձայն՝ ԱԳՆ-ն պահանջել է նաև դադարեցնել նորանկախ Քուրդիստանի հետ առևտրային հարաբերությունները, այդ թվում՝ նաև նավթի առևտուրը։

Թուրքիայի և Իրանի դեսպանատներին ուղղված պաշտոնական գրության մեջ ընդգծվել է Թուրքիայի, Իրանի և Իրաքի  բարիդրացիական հարաբերությունների, Իրաքի ինքնավարության նկատմամբ հարգանք ցուցաբերելու, համագործակցության հզորացման և ընդհանուր վտանգի դեմ պայքարելու անհրաժեշտությունը։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ