Դաշնակցական պատգամավորը մեղադրում է Տավուշի մարզպետին
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Տավուշի մարզից ընտրված ՀՅԴ պատգամավոր Սուրեն Մանուկյանն իր հարցադրմամբ մեղադրեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, որ խտրական վերաբերմունք է ցուցաբերում մարզի տարբեր համայնքների նկատամամբ: Խոսքը 2016թ-ի ՀՀ պետբյուջեով սոցիալական անապահով խավին տրամադրվող գումարներին էր վերաբերում, մասնավորապես Տավուշի մարզպետի որոշումներին: Սուրեն Մանուկյանի խոսքով՝ բնակիչների մտահգությունից հետո իրենք ուսումնասիրել են և պարզել, որ միջպետական ճանապարհի վրա գտնվող Կողբ համայնքին, մարզպետի որոշմամ,բ սոցիալապես անապահով օգնության ֆոնդից 2016թ-ին ուղղվել է 3մլն 930 000 դրամ:
Պատգամավորը շեշտեց, որ Կողբը մարզպետի հարազատ գյուղն է, մինչդեռ ըստ նրա Արծվաբերդին հատկացվել է ընդամենը 20.000 դրամ նույն ֆոնդից, այն դեպքում, երբ բնակչության թիվը նույնն է: «Նույն տրամաբանությամբ է հատկացվել նաև մարզի սահմանամերձ համայքներին. Այգեպարին 150 000 դրամ է հատկացվել, Չինարիին՝ 200 հազար , Մովսեսին՝ 250 հազար , Այգեձորին 60 հազար: Ի՞նչ վերհսկողական մեխանիզմներ են գործում նման դեպքերում, երբ ակնհայտ է, որ մարզպետի կողմից խտրական վերաբերմունք կա մարզի տարբեր համայնքների նկատամամբ»,-հարցրեց նա: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, թե բազմաթիվ համայքներ է թվարկվել, ուստի պետք է ուսումնասիրվեն հատկացումները և գրավոր պատասխան կտան: ՀՅԴ պատգամավորը խնդրեց հաշվի առնել նաև այլ դիտարկում: «Ուղղակի զամանալի է, որ կան մարդիկ, որ փաստացի հաշվառված են Կողբ համայքնում, բայց փաստացի գտնվել են Երևանում, օգտվել են այդ օգնության միջոցներից»: