Ինչո՞ւ ենք այդքան վախենում մահից
Մեծ է մահվան ժամի երկյուղը, երբ հոգին բաժանվում է մարմնից, որովհետև այդ բաժանման ժամին հոգու առջև կանգնում են իր գործերը՝ բարի և չար, որոնք արվել են իր կողմից զորուգիշեր:
Ահով նայելով իր գործերին, ասում է նրանց՝ հեռացե՛ք, թո՛ւյլ տվեք ինձ դուրս գալ: Իսկ գործերը բոլորը միասին ասում են՝ դո՛ւ ես մեզ գործել, քեզ հետ մենք կգնանք Աստծո դատաստանին:
Արդարև մենք գիտենք, երբ մարդ հոգին ավանդում է, նրա կյանքը երկրի վրա ավարտվում է, և մարմինը առանց հոգի չի կարող ապրել: Այսինքն հոգին անմահ է, իսկ մարմինը մահկանացու.
դա ամեն օր լսում ու տեսնում ենք: Այդ դեպքում ի՞նչու ենք ապրած ժամանակ անվերջ հոգ տանում մարմնի համար, որ ժամանակավոր է, և անտեսում ու նեղացնում ենք հոգուն` որն անմահ և հավիտենական է :
Ծովիկ Դավթյան