27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կուսումնասիրենք, կգանք անհրաժեշտ եզրահանգման. Շիրակի մարզի դատախազը՝ բաց նամակից

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հանձնարարել է  համապատասխան դատախազին ուսումնասիրություններ կատարել Շիրակի պետական համալսարանի դասախոսներ Հովհաննես Խորիկյանի ու Գագիկ Համբարյանի բաց նամակի վերաբերյալ: Հիշեցնենք, որ դասախոսները բաց նամակ էին հղել երկրի նախագահին ու վարչապետին: Ըստ նրանց՝ ռեկտորն «ավերում է» բուհը,  մասնավորապես ոնչացրել է գրադարանի պաշարը։

Կարեն Գաբրիելյանը Henaran.am-ին փոխանցեց, որ նախ կուսումնասիրեն, ապա կգան անհրաժեշտ եզրահանգման։ 

ՇՊՀ-ի դասախոս Գագիկ Համբարյանը  հրապարակել էր նկարներ, որտեղ երևում է, թե ինչպես  հարյուրավոր գրադարանի գրքեր  ուղղակիորեն թափվել են:

Բաց նամակին , դասադուլին ու հրապարակված փաստերի մասին խոսել է նաև ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը: Հատկապես ուշագրավ է այն, որ գրքերի թափելը ռեկտորը պայմանավորում է նրանով, որ  գրքերը վնասակար էին առողջության համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ