20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ռուսաստանը և ԵՄ-ն չեն ողջունում իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ)  նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը  լրագրողների հետ զրույցում խոսել է իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի մասին: Ըստ թուրքական  «Haberler» լրատվամիջոցի՝ նա  դրա վերաբերյալ մասնավորապես ասել է. «Ռուսաստանը տարածաշրջանի կայունության և անվտանգության համար աջակցում է Իրաքի տարածքային ամբողջականությանը»:

Պեսկովը տեղեկացրել է, որ երեկ Պուտինը, հեռախոսազրույց ունենալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ)  նախագահ Հասան Ռուհանիի հետ, անդրադարձ է կատարել տեղի ունեցած հանրաքվեին:

Հանրաքվեի հետ կապված արձագանքել է նաև ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Վերջինս գրավոր հայտարարության մեջ նշել է, որ ԵՄ-ն կողմ է Իրաքի տարածքային ամբողջականության պահպանմանը:

«ԵՄ-ն կոչ էր անում միակողմանի դիրքորոշմամբ և հատկապես վիճելի շրջաններում չանցկացնել հանրաքվե: Այն, որ այդ կոչերին ուշադրություն չդարձրեցին  մտահոգիչ է»,-հավելել է Մոգերինին:

Հիշեցնենք, որ Թուրքիան և Իրանը նույնպես չեն ճանաչել անկախության հանրաքվեն , համարելով, որ դա Իրաքի սահմանադրության և տարածքային ամբողջականության խախտում է:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ