20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Էրդողանը ու Ռուհանին հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ) նախագահ Հասան Ռուհանիի միջև կայացել է հեռախոսազրույց: 

Թուրքական «Trthaber» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի նախագահականի աղբյուրներին, նշում է, որ  երկու ղեկավարները քննարկել են թուրք-իրանական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումները, այդ թվում նաև սեպտեմբերի 25-ին իրաքյան Քուրդիստանում մեկնարկած անկախության հանրաքվեի հարցը: 

Նախագահները միակարծիք են եղել այն հարցում, որ, եթե Քուրդիստանի անկախության հանրաքվեն չչեղարկվի, ապա տարածաշրջանում քաոսային իրավիճակ կստեղծվի: Կարևորվել է Իրաքի տարածքային ամբողջականության պահպանումը:

Բացի դրանից Էրդողանը Ռուհանիի հետ խոսել  է հոկտեմբերի 4-ին Իրան կատարելիք իր այցի մասին: Նշվել է, որ այցի ընթացքում տեղի կունենա Թուրքիա-Իրան բարձր մակարդակի  համագործակցության խորհրդի 4-րդ ժողովը: 

Հիշեցնենք, որ իրաքյան Քուրդիստանի անկախության դեմ էին արտահայտվել թե Թեհրանը և թե Անկարան:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ