25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էրդողանի ելույթի ժամանակ քրդերը մտել են դահլիճ և իրարանցում առաջացրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում հանդիպում է անկցացրել թուրքական և մահմեդական համայնքի ներկայացուցիչների հետ: Չնայած ձեռնարկված են եղել անվտանգության խսիտ միջոցներ, այդուհանդերձ, մի քանի քուրդ ընդդիմադիրների հաջողվել է մտնել դահլիճ:

Թուրքական «Haberler» լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Էրդողանի ելույթի ժամանակ 5 հոգի մուտք են գործել դահլիճ և մեծ իրարանցում առաջացրել՝ բախվել Էրդողանի անվտանգությունն ապահովող ուժերի հետ: Նրանցից մեկը դահլիճ հեշտ մտնելու համար նույնիսկ հագել է Էրդողանի պատկերով վերնաշապիկ: Թուրքայի նախագահի թիկնազորը բռնի ուժով նրանց հեռացրել է դահլիճից և հանձնել Նյու Յորքի ոստիկանությանը:

Պարզվել է, որ նրանք Սիրիայի տարածքում գործող քրդերի ազգային ինքնապաշտպանության ջոկատներից են՝ YPG-ական:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ