13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին  Անկախության տոնի կապակցությամբ, տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Շնորհավորական ուղերձում Պուտինը նշել է, որ ընթացիկ տարում Ռուսաստանը եւ Հայաստանը 2 կարեւոր բան ունեն նշելու՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը եւ Բարեկամության, համագործակցության ու փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը։

ՌԴ նախագահը բարձր է գնահատել երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ գրանցած հաջողությունները եւ ԵՏՄ–ի, ՀԱՊԿ–ի եւ ԱՊՀ–ի շրջանակներում հայ–ռուսական արդյունավետ համագործակցությունը։

Պուտինը վստահություն է հայտնել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների հետագա խորացման հարցում՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների եւ Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության ապահովման համար։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ