Տարածքների վերադա՞րձ. Ժողովուրդ
Նյու Յորքում մեկնարկելիք ՄԱԿ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է նաեւ Հւսյաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Մինչ այդ, սակայն, «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրին՝ որոշակի մանրամասներ ներկայացնելով բանակցային գործընթացի վերաբերյալ։
Նալբանդյանի խոսքերով Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է ԼՂ խնդրի լուծման մասին եռանախագահների առաջարկները, ըստ որի՝ հիմնահարցը պետք է լուծվի 3 սկզբունքների հիման վրա՝ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման ու տարածքային ւսմբողջականության սկզբունք։ Եւ այս համատեքստում սփյուռքից ժամանած հյուրերի հետ հարցուպատասխանի ժամանակ նա անդրադարձել է ամենացավոտ խնդրին՝ տարածքների վերադարձին։ ՀՀ ԱԳ նախարարի խոսքերով «Հայաստանն Ադրբեջանի հետ քննարկում Է այն տարածքների վերադարձը, որոնք Ղարաբաղի համար վտանգ չեն ներկայացնի։ Այսինքն՝ խոսքը գնում Է այն տարածքների մասին, որոնք անվտանգության իմաստով սպառնալիք չեն լինի թե՛ Ղարաբաղին, թե՛ ընդհանրապես այս հանգուցալուծմանը»։ Այնուհետեւ նա խոսել է տեղահանված անձանց ու փախստականների՝ վերադարձի իրավունքի մասին՝ ընդգծելով որ «այդ իրավունքը պետք է ունենան, բայց ոչ միայն ադրբեջանցիները, այլեւ հայերը»։
Հայտնի փաստ Է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի քայլերը ենթադրում են նաեւ Արցախի շուրջ անվտանգության գոտի հանդիսացող տարածքների վերադարձ՝ 5+2 հաջորդականությամբ. այս մասին եղել են բագմաթիվ հրապարակումներ։ Ու սա լինելու է այն փոխգիջումը, որ Հայաստանից պահանջում են Ղարաբաղի կարգավիճակի դիմաց։ Բայց Հայաստանի իշխանությունները հատկապես երկրի ներսում խուսափել են այս մասին խոսելուց, տարածքների վերադարձի մասին հստակ դիրքորոշում հայտնելուց։
Միայն Աերժ Աարգսյանն է օտարերկրյա լրատվամիջոցներին տված հարցազրույցներում մի քանի անգամ հայտարարել, թե բանակցություններում եղել են պահեր, ինչպես, օրինակ, Կազանում, երբ կողմերը մոտ են եղել համաձայնության, եւ Հայաստանը պատրաստ է եղել զիջել 7 շրջանները, բայց չեն գնացել այդ քայլին Ադրբեջանի ապակառուցողականության պատճառով։ Ու հիմա հետաքրքրական Է, որ Նալբանդյանը Հայաստանում բացահայտ խոսել Է այս մասին՝ լավ իմանալով որ եւ Հայաստանում, եւ Արցախում, եւ Ափյուռքում շատ– շատերը դեմ են այդ տարբերակին։ Դեռ ավելին՝ հենց սա եղավ 1998թ. ներպալատական հեղաշրջման պատրվակը։
Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: