ԲՀԿ-ն մեկ առ մեկ նկարելու է Հանրապետականի կողմնակիցներին.սպառնում են արարատցիներին
Արարատի մարզի Արարատ քաղաքում այսօր քաղաքապետի արտահերթ ընտրություններին առաջադրված թեկնածուների նախընտրական քարոզչության վերջին օրն է:
Հիշեցնենք, որ կիրակի` նոյեմբերի 10-ին արարատցիները քաղաքապետ են ընտրելու: Թեկնածուները երկուսն են` ԲՀԿ-ական “Արարատցեմենտ” ՓԲԸ արտադրության պետ, 57-ամյա Սամվել Բարսեղյանը եւ “Արարատյան ավտոկայան” ՍՊԸ տնօրեն, անկուսակցական, 50-ամյա Հայկ Հայկյանը:
Երկու թեկնածուներն էլ իրենց վերջին հանրահավաքը անելու են քաղաքի հրապարակում: Ըստ տեղեկությունների ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նույնպես մասնակցելու է իր թիմակցի հանրահավաքին:Մեր տեղեկություններով, սակայն, ԲՀԿ թեկնածուին քաղաքապետարանը չի հատկացրել հրապարակի տարածքը:
Ինչպես փոխանցում են Henaran.am-ի աղբյուրները, սակայն թեկնածուները հույսները չեն դրել դեմքերի եւ անձերի վրա: Նրանք մտադիր են ընտրողի սիրտը գրավել նյութական արժեքներով եւ երկու թեկնածուներն էլ այժմ ցուցակներն են ճշգրտում:
Ի դեպ, “Արարատցեմենտ” գործարանի բոլոր աշխատակիցները զգուցավել են, որ չմանսկացեն ՀՀԿական թեկնածուի հավաքին: “Եվ նաեւ ձեր բարեկամ-հարազատները չփորձեն երեւալ. մեկ առ մեկ մասնակիցների դեմքերը նկարվելու են”,-հրահանգել են աշխատակիցներին: