20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիան Եվրամիությունում տեղ չունի. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սոցիալ-դեմոկրատ Մարտին Շուլցի հետ նախօրեին նախընտրական բանավեճի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայի համար տեղ չկա Եվրամիությունում, հայտնում է  ARD-ն։

«Ես Թուրքիային չեմ տեսնում Եվրամիության կազմում»,- ասել է նա։

Մերկելի խոսքով՝ Բեռլինը չի կարող միակողմանի կարգով ընդհատել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, սակայն մտադիր է խստացնել այդ երկրի նկատմամբ տնտեսական միջոցները՝ ի պատասխան Գերմանիայի քաղաքացիների ձերբակալության:

«Գերմանիան կարող է Թուրքիայում ԳՖՀ-ի քաղաքացիների վերջերս կատարված ձերբակալությունների եւ հարաբերությունների վատացման համար պատասխանել տնտեսական միջոցառումների օգնությամբ»,- ասել է Մերկելը՝ նշելով, որ Թուրքիան ապշեցուցիչ արագությամբ հեռանում է Եվրոպայից:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ