20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Գյումրին անեկդոտի պատ կունենա. Հայկական ժամանակ

Գյումրին անեկդոտի պատ կունենա: Գաղափարը «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնությանն է: Նախատեսվում է ընտրել Գյումրու «Կումայրի» պատմական արգելոցի շենքերից մեկի պատը, և տեղադրել Գյումրիում ծնված անեկդոտները:

«Գյումրին հումորի մայրաքաղաք է, բայց անեկդոտները, կատակները միայն բերանացի`պատմելով են շրջանառության մեջ դրվում: Այդ իսկ պատճառով որոշեցինք ստեղծել անեկդոտների պատ, որը, ի տարբերություն չինական կամ գերմանականի, բաժանարար նշանակություն չի ունենա: Այն լինելու է համախմբող և Գյումրի հրավիրող պատ»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության համակարգող Արսեն Վարդանյանը:

 

Վարդանյանը հույս ունի, որ այս գաղափարը շատերին կհետաքրքրի: Նպատակ կա այս միտքը ևս ներդնել Գյումրի ժամանող տուրիստների թվի ավելացման հարցում:

 

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ