05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ինչու են վերջին շրջանում շատացել աղմկալի սպանությունները

Ինչի հետ են կապված վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած աղմկոտ սպանությունները, ինչ հոգեբանական պատճառներ կան։ Անդրադառնալով այդ հարցին՝ հոգեբան Սամվել Խուդոյանը «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ ասել, թե հանրությունը գնում է դեպի բացասական գործընթացներ, ճիշտ չի լինի:

«Իսկապես, վերջին շաբաթներին շատ են բացասական դեպքերը՝ սպանություններ, ինքնասպանություններ։ Բայց կարծում եմ, որ դրանք պատահականորեն են շատացել: Նույնիսկ կարծիք կա, որ հնարավոր է՝ շոգն է սթրես առաջացնում, լարվածություն է առաջացնում, բայց դա էլ հիմնավոր կարծիք չէ: Չկան կոնկրետ փաստեր, որ սոցիալ-տնտեսական վիճակն այնպիսին է, որ մարդիկ ավելի բռնկուն են դարձել։ Առայժմ, որևէ բացատրություն չկա»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ