Պայման է դրել. Հրապարակ
Արարատի մարզի լուման Աժ ընտրություններում պետք է որ գոհացուցիչ լիներ «ԾԴ»֊ի համար: Խնամի Հովիկ Աբրահամյանի գործոնն այստեղ ունեցավ իր զգալի ազդեցությունը, եւ դաշինքն ստացավ բավականին լուրջ քանակի քվեներ: Բայց դրանից մարզում մեծ հաշվով շահեցին Արգամիչի երիտասարդ որդի Արգամը եւ բարեկամուհին՝ Կարինե Պողոսյանը՝ ընտրվելով Աժ պատգամավորներ: Աբրահամյանի մյուս թիմակիցները դեռ հուսահատ սպասումների մեջ են: Խնդիրն այն է, որ նախընտրական շրջանում Աբրահամյանն իր թիմակիցներին խոստացել է, որ ընտրություններից մեկ-երկու ամիս անց բոլորն աշխատանքով, պաշտոններով կապահովվեն, ամեն ինչ նույնն է լինելու, ինչպես առաջ:
Մարդիկ էլ հավատացել են այդ խոսքերին, աշխատանքից ազատվելու, ՀՀԿ-ից դուրս գալու դիմումներ են գրել, ազատվել աշխատանքից եւ, վատացնելով հարաբերությունները մարզի ՀՀԿ-ական ղեկավարության հետ, բացահայտ աշխատել «ԾԴ»-ի օգտին: Ընտրություններն ավարտվել են, բայց դեռ նրանց աշխատանք ունենալու հեռանկարը մշուշոտ է, ինչն էլ արդեն անհանգստությունների տեղիք է տալիս: Իսկ երբ դիմում են Աբրահամյանին կամ նրա մերձավորներին, նրանք դեռ հուսադրում են մարդկանց, թե մի քիչ էլ համբերեք, շուտով ամեն ինչ լավ կլինի: Նրա թիմակիցներն ակտիվորեն շրջանառության մեջ են դնում Աբրահամյանի եւ Սերժ Սարգսյանի հաշտվելու «ավետիսը»:
Վերջին շրջանում մարզում համառորեն շրջանառում են նաեւ մարզպետի փոփոխության լուրը, ըստ որի՝ սեպտեմբերին Արարատի մարզպետ վերանշանակվելու է Ռուբիկ Աբրահամյանը, իսկ սա նշանակում է, որ Աբրահամյանը նորից պաշտոնների կբերի իր պաշտոնանկ եղած թիմակիցներին: Այս մասին դեռեւս պաշտոնական որեւէ ինֆորմացիա չկա: Չի բացառվում, որ այս լուրը նույն թիմի առաջ քաշած խայծն է, որպեսզի աշնանը կայանալիք Արտաշատի համայնքա- պետի ընտրությունների ժամանակ թիմի ոգին տեղը պահեն, լքողներ չլինեն, եւ կարողանան ապահովել իրենց թեկնածու Գագիկ Պողոսյանի հաղթանակը:
Ըստ թերթի աղբյուրների, Աբրահամյանները պայման են դրել վերեւների առաջ, որ Արտաշատի ընտրություններում ՀՀԿ-ն չառաջադրի Հովհաննես Ղազարյանի՝ Գազի Հովոյի թեկնածությունը, որի հետ իրենք ունեն վաղեմի թշնամանք: Այդ դեպքում, ըստ պայմանի, իրենք էլ չեն առաջադրի: Իսկ եթե Գազի Հովոն առաջադրվի, իրենք կառաջադրեն իրենց թեկնածուին՝ փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանին: Ըստ թերթի աղբյուրի, վերջինս ընդունելի չէ անգամ հենց Աբրահամյանների շատ թիմակիցների կողմից, բայց մարդիկ վախենում են այդ մասին բարձրաձայնել Արգամիչի մոտ’ վատամարդ չլինելու համար:
Նա Արտաշատում չունի այն վարկանիշը, որն ունի Արգամը, ուստի Աբրահամյանների համար դժվար է լինելու ապահովել նրա հաղթանակը: Հատկապես, որ նրանց թեկնածուի դեմ կպայքարեն մարզի «գիգանտները»’ Ավշւսրի եղբայրները, Մուրադ Մուրադյանը, Ալիկ Մարզպանը: Դա գիտակցելով, շատերը երկընտրանքի առաջ են կանգնած’ մնալ Աբրահամյանի թիմում, թե գնալ մարզպետ Գրիգորյանի կողմը: Գուցե այս ամենը լավ գիտակցելով են աբրա- համյանականները շրջանառության մեջ դնում Ռուբիկ Աբրահամյանի «երկրորդ գալստյան» լուրը, որպեսզի խորտակվող նավից վազող առնետներ չլինեն: Առնետավազքի տեղաշարժ արդեն իսկ նկատվում է, թիմից ոմանք արդեն հարթեցրել են սրված հարաբերությունները ՀՀԿ-ական մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ:
Իսկ եթե Ռուբիկ Աբրահամյանի վերադարձի մասին շրջանառվող լուրը հավաստի է, ապա դա դժվար թե իրականանա մինչեւ նոյեմբերին կայանալիք ՏհՄ ընտրությունները, քանի որ վերջինս կարող է խոչընդոտել մարզի այնպիսի խոշոր համայնքների ՀՀԿ-ական ղեկավարների ընտրությանը, ինչպիսիք են Արտա- շատը, Այնթապը: Եթե, իհարկե, վերջինս «իր դիմումի համաձայն» կրկին Նւսիրա չանդամագրվի ՀՀԿ-ին:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: