Ով է Սերգեյ Լավրովի կինը /ֆոտո/
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կնոջ մասին շատ բան հայտնի չէ։ Հայտնի է, որ նրանք ամուսնացած են 40 տարի, կինը՝ Մարիան, մասնագիտությամբ ուսուցչուհի է, հասարակության առաջ շատ չի երեւում։
Լավրովն ու Մարիան ծանոթացել են, երբ դեռ ուսանող էին։ Լավրովը երիտասարդ էր, հմայիչ, կիթառ էր նվագում, ինչով էլ գրավել է ապագա կնոջ ուշադրությունը։ Զույգն ամուսնացել է չափազանց երիտասարդ տարիքում՝ 70-ականներին, երբ երկուսն էլ դեռ ուսանող էին։
Ծանոթները Մարիային բնորոշում են որպես դաստիարակված, կիրթ, ընկերասեր կնոջ, ով երբեք ամուսնու աշխատանքային հարցերին չի խառնվում, սակայն հաճախ է ուղեկցում նրան գործուղումների ժամանակ։
Մամուլը նշում է՝ ԱԳ նախարարի կինը գիտի զուսպ հագնվել, լավ ճաշակ ունի, հրաշալի տիրապետում է էթիկետին։
Զույգը մեկ դուստր ունի՝ Եկատերինան։ Վերջինը ծնվել մեծացել է Նյու Յորքում, ԱՄՆ-ում կրթություն ստացել, սակայն ավելի ուշ Ռուսաստան է տեղափոխվել։ Եկատերինան ամուսնացած է հայտնի գործարար Ալեքսանդր Վինոկուրովի հետ, նրանք երկու երեխա ունեն։