Հանրապետականների փողերով առանձնատուն` գյումրեցի անօթևանի համար /ֆոտո, տեսանյութ/
Այսօր «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը Գյումրիի «Բարեկամության այգու» տնակային թաղամասում ապրող երկու անօթևան ընտանիքների տներ հանձնեց ու բարերաների մասնակցությամբ տոնեցին բնակարանամուտ:
Հիշեցնենք, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը «Մեկ կուսակցություն-մեկ բնակարան» նախաձեռնություն ուներ ու ընտրություններից առաջ բոլոր կուսակցությունների գլխավոր գրասենյակներ էր այցելել ու նվիրել մեկ տնակի թղթե մանրակերտը: Հետո էլ քննարկման էր հրավիրել, թե ինչ են առաջարկում կուսակցությունները տվյալ ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու համար: Արձագանքել էին Հայաստանի Հանրապետական կուսակցությունն և ՀՅԴ-ն։
Ինչպես նշեց, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը ՀՀԿ-ն նախընտրական միջոցներից գումար է տրամադրել հիմնադրամին: Հիմնականում խնայել են նախընտրական քարոզարշավի ընթացքում: Խնայողությունը ոչ միայն Շիրակի մարզում պաստառների ու ցուցանակներին է վերաբերել, այլ ամբողջ Հայաստանի նախընտրական քարոզարշավի ծախսերի կրճատման հաշվին: Հենց այդ գոյացած գումարով էլ ձեռք են բերել տունը, որը արժեր 5.5 միլիոն դրամ:
Հանձնվող երկրորդ առանձնատունը ձեռք էր բերվել հիմնադրամի միջոցներով, որի նվիրատուները Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներն էին ու բարեգութ մարդիկ:
Երկու ընտանիքների համար անակնկալ էր նվիրատվող տունը: Մինչև վերջին րոպեն չեն հավատացել, որ տուն են ունենալու: Մինասյանների 6 անդամից կազմված ընտանիքին հատկացվեց Կ․ Դեմիրճյան փողոցի առանձնատներից մեկը: Իսկ Հնոցավան փողոցի ռանձնատան նոր տերերը՝ Սարգսյանների 3 անձից կազմված ընտանիքն է: Նշենք, որ տնակի բնակիչները իրենք էին ընտրել իրենց նոր տները:
Երկու ընտանիքներն էլ ապրում են սոցիալապես ծանր պայմաններում, նպաստառու են ու երբևէ չէին մտածել, որ բնակարան են ունենալու:
Իսկ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը սպասում է ՀՅԴ-ի արձագանքին:
Մանրամասները տեսանյութում: